Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ընկա՞ր, վե՛ր կաց, և եթե դարձյալ ընկնես, դարձյալ վե՛ր կաց»

«Ընկա՞ր, վե՛ր կաց, և եթե դարձյալ ընկնես, դարձյալ վե՛ր կաց»
22.06.2025 | 21:41

Երբ իսրայելացիները գտնվում էին Եգիպտոսում և ստրկության մեջ էին Փարավոնի մոտ, այնժամ նրանք աղյուսներ էին պատրաստում, իսկ աղյուս պատրաստողներն աշխատելիս միշտ խոնարհվում են ցած և նայում են գետնին. այդպես և հոգին, եթե նրան տիրում է սատանան, և նա մեղանչում է իրապես, ապա նա ոտնահարում է իր գիտակցությունը և չի խորհում հոգևոր բաների շուրջ, այլ մշտապես խորհում է երկրավոր բաների մասին և գործում է երկրայինը:

Հետո իսրայելացիներն իրենց պատրաստած աղյուսներով Փարավոնի համար կառուցեցին երեք անառիկ քաղաքներ՝ Փիդոն, Ռամեսե և Ովն, որ Արեգ քաղաքն է:

Դրանք են (քաղաքները` հոգևոր իմաստով)՝ հեշտասիրությունը, փառասիրությունը և արծաթսիրությունը, որոնցից առաջանում են ամեն տեսակ մեղքեր:

Իսկ երբ Աստված Մովսեսին ուղարկեց նրանց դուրս բերելու Եգիպտոսից և Փարավոնի գերությունից, ապա Փարավոնն է՛լ ավելի ծանրաբեռնեց նրանց աշխատանքով և ասաց նրանց.

«Դուք ծույլ ու անբան մարդիկ եք, դրա համար էլ ասում եք. «Գնանք զոհ մատուցենք մեր Աստծուն»» (Ելք 5:17): Նմանապես և սատանան, երբ տեսնում է, որ Աստված գթասրտորեն է տրամադրված այդ հոգու հանդեպ և պատրաստ է նրան ողորմելու և թեթևացնելու նրան կրքերի բեռից` Իր խոսքով կամ Իր ծառաներից որևէ մեկի միջոցով, այնժամ սատանան է՛լ ավելի է ծանրացնում նրան կրքերով և ավելի ուժգին է մարտնչում նրա դեմ: Սակայն հայրերը, այս իմանալով, ամրապնդում են մարդուն իրենց ուսուցումով և բնավ թույլ չեն տալիս նրան տրվել վախին:

Մեկն ասում է. «Ընկա՞ր, վե՛ր կաց, և եթե դարձյալ ընկնես, դարձյալ վե՛ր կաց» և այլն: Մյուսն էլ նմանապես ասում է. «Առաքինություններ ձեռք բերել ցանկացողների ամրությունը կայանում է նրանում, որպեսզի չվհատվեն ընկնելիս և չհուսահատվեն, այլ վերստին պայքարեն»:

«Սուրբ Հարության Տաճար»-ի ՖԲ էջից

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ